Լրահոս

Վալվերդեն փոխհատուցում չի պահանջի «Բարսելոնայից»

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հրաժարվել է պայմանագրի վաղաժամ խզման համար գումարային փոխհատուցումից, հայտնում է Mundo Deportivo-ն։

55-ամյա մասնագետը ցանկանում է պահպանել կատալոնացիների ղեկավարության հետ լավ հարաբերությունները և գործակալին խնդրել է ոչ մի պահանջ չներկայացնել ակումբին։

Հիշեցնենք, որ Վալվերդեն «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր հունվարի 14-ին։ Նրան փոխարինել է 61-ամյա Կիկե Սետյենը, որը 2.5 տարվա պայմանագիր կնքել կատալոնացիների հետ:




Լուրեր թեմայից