Լրահոս

«Բորուսիայի» աստղը դարձել է հայտնի թուրք խոհարարի հերթական հաճախորդը (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն դարձել է հերթական ֆուտբոլիստը, որն այցելել է հանրահայտ խոհարար Նուսրեթ Գեկչեի ռեստորան և ճաշակել 268 ֆունտ սթերլինգ արժողությամբ՝ ոսկով համեմված հայտնի սթեյքը։

Սանչոն սոցցանցերում հրապարակել է լուսանկար, որտեղ մսային ուտեստն ուրույն ձևով համեմում է աղով։

Հիշեցնենք, որ 19-ամյա աստղը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 15 խաղում դարձել է 9 գոլի և 10 արդյունավետ փոխանցման հեղինակ։

36c3c2b710f69b8b07cb455c6b05bb29-quality_70Xresize_1Xallow_enlarge_0Xw_700Xh_700.jpg (30 KB)




Լուրեր թեմայից