Լրահոս

Բեյլը, Բենզեման և Յովիչը կմասնակցեն «Սևիլիայի» հետ խաղին

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Գարեթ Բեյլը, Կարիմ Բենզեման և Լուկա Յովիչը կմասնակցեն «Սևիլիայի» հետ Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի հանդիպմանը, հայտնում է Marca-ն։

Բեյլն ու Բենզեման բաց էին թողել Իսպանիայի սուպերգավաթի խաղերը, իսկ Յովիչը Սաուդյան Արաբիայից վերադառնալուց հետո չէր մասնակցել թիմի մարզումներին։

Ֆուտբոլիստներն արդեն վերադարձել են ընդհանուր խումբ և թիմի հետ նախապատրաստվել առաջիկա խաղին։

Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Սևիլիա» հանդիպումը կկայանա հունվարի 18-ին և կսկսվի Երևանի ժամանակով 19։00-ին։




Լուրեր թեմայից