Լրահոս

Էդեն Ազարը՝ արտերկրում հանդես եկող լավագույն բելգիացի ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը ճանաչվել է արտերկրում հանդես եկող տարվա լավագույն բելգիացի ֆուտբոլիստ, հայտնում է HLN-ը։

Լավագույնի կոչման համար պայքարում 29-ամյա ֆուտբոլիստը շրջանցել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեին և Միլանի «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուին։

Էդենն այդ մրցանակին արժանանում է երրորդ անգամ անընդմեջ։

Հիշեցնենք, որ 2019-ի ամռանն Ազարը 100 միլիոն եվրոյի դիմաց Արքայական ակումբ էր տեղափոխվել Լոնդոնի «Չելսիից»: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 8 խաղում բելգիացին դարձել է 1 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ:




Լուրեր թեմայից