Լրահոս

Չավի․ Ինձ դուր է գալիս «Բարսելոնայի» նոր մարզիչը

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Չավի Էրնանդեսը, որն այժմ գլխավորում է քաթարական «Ալ Սադը», գովեստի խոսքեր է ասել  նախկին թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի հասցեին։

«Ինձ դուր է գալիս «Բարսելոնայի» նոր մարզիչը»։ Նա հետաքրքիր ֆուտբոլային փիլիսոփայություն ունի։ Հույս ունեմ, որ Սետյենը հաջողության կհասնի թիմի հետ»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Չավին մերժել էր կատալոնական թիմը գլխավորելու առաջարկը՝ պատճառաբանելով, որ առայժմ պատրաստ չէ դրան։

«Բարսելոնան» Սետյենի գլխավորությամբ առաջին խաղը կանցկացնի հունվար 19-ին։ Կատալոնացիներն Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում կմրցեն «Գրանադայի» հետ։ Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով կեսգիշերին։




Լուրեր թեմայից