Լրահոս

Ռուս փորձառու պաշտպանը միացել է «Ուրարտուին»

Երևանի «Ուրարտուն» պայմանագիր է ստորագրել ռուս կենտրոնական պաշտպան Եվգենի Օսիպովի հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

33-ամյա Օսիպովը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Ռուսաստանում: Հանդես է եկել Պրեմյեր լիգան ներկայացնող «Մորդովիա», «Ուֆա», Տուլայի «Արսենալ», «Օրենբուրգ» ակումբներում: 2010 և 2011 թվականներին ընդգրկվել է Ռուսաստանի ազգային լիգայի լավագույն ֆուտբոլիստների եռյակում:

Նրա նախորդ թիմը եղել է «Լևադիան», որի կազմում նա դարձել է Էստոնիայի փոխչեմպիոն։ Նախորդ մրցաշրջանում ռուս պաշտպանն անցկացրել է 34 հանդիպում ու դարձել 7 գոլի հեղինակ։

«Ուրարտու» տեղափոխվելն ինձ համար նոր մարտահրավեր է։ Առաջին տպավորություններս շատ դրական են։ Եկել եմ լավ ակումբ, որն ունի շատ լավ ենթակառուցվածքներ։ Ամեն ինչ բարձր մակարդակի վրա է։ Թիմից տպավորություններն էլ լավն են, բավականին տաղանդավոր ֆուտբոլիստներ են հավաքված, ամեն ինչ կանեմ՝ ինձ լավագույնս դրսևորելու համար»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է ռուս պաշտպանը:

«Ուրարտուի» կազմում Եվգենի Օսիպովը հանդես կգա 19 համարի խաղաշապիկով:




Լուրեր թեմայից