Լրահոս

Դավիթ Մանոյանը տեղափոխվել է «Շիրակ»

Գյումրիի «Շիրակի» կազմը համալրել 29-ամյա կիսապաշտպան Դավիթ Մանոյանը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև այս
մրցաշրջանի ավարտը:

Այս մրցաշրջանի առաջին հատվածում Մանոյանը խաղում էր Երևանի «Նոայում»: Նա հանդես է եկել նաև արտասահմանյան ակումբներում՝ «Կարմիոտիոս» (Կիպրոս), «Նեա Սալամինա» (Կիպրոս), «Սանդեցյա» (Լեհաստան) և «Ռաբոտնիչկի» (Մակեդոնիա): Կիսապաշտպանը 26 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում:




Լուրեր թեմայից