Լրահոս

Պաշտոնական. ԵԱՏՄ երկրների ֆուտբոլիստներն այլևս լեգեոնական չեն համարվի Ռուսաստանում

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների ֆուտբոլիստները 2020 թվականի հուլիսի 1-ից լեգեոնական չեն համարվի Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող մրցումներում, հաղորդում է publication.pravo.gov.ru-ն:

Այդ որոշումն ամրագրված է Ռուսաստանի սպորտի նախարարության՝ «Ռուսաստանի հավաքականներում խաղալու իրավունք չունեցող ֆուտբոլիստների մասնակցության սահմանափակման մասին հաստատման» հրամանում:

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։




Լուրեր թեմայից