Լրահոս

Մբապեն պատմել է, թե ինչու է որոշել նշել «Մոնակոյի» դարպասը խփած գոլը

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն անդրադարձել է իր դուբլին «Մոնակոյի» դեմ Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրից հետաձգված խաղում (4։1): Իր նախկին ակումբի դարպասը խփած առաջին գոլը ֆրանսիացին չէր տոնել, իսկ երկրորդ գոլին շատ բռուն էր արձագանքել:

«Ես չտոնեցի առաջին գոլը «Մոնակոյի» հանդեպ հարգանքի պատճառով: Այստեղ ունեցել եմ հրաշալի պահեր: Իսկ երկրորդ գոլը տոնեցի ի պատասխան իմ հասցեին վիրավորանքների»,- Մբապեի խոսքը մեջբերում է «Canal +»-ը:

Հիշեցնենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը 2015-2018-ը հանդես է եկել «Մոնակոյում»:



Լուրեր թեմայից