Լրահոս

Ասենսիոն առաջին մարզումն է անցկացրել ծանր վնասվածքից հետո (ֆոտո)

Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն ծնկի ծանր վնասվածքից հետո առաջին մարզումն է անցկացրել խաղադաշտում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

23-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտից բացակայում է հուլիսից, երբ ծնկի խաչաձեւ կապանների պատռվածք էր ստացել Լոնդոնի «Արսենալի» դեմ International Champions Cup ընկերական մրցաշարի խաղում: Նախապես նշվում էր, որ նրա վերականգնման համար կպահանջվի 8-9 ամիս:

Հիշեցնենք, որ Ասենսիոն 2015-ի ամռանն իսպանական «Մալյորկայից» է տեղափոխվել «Ռեալ», որը 3.5 միլիոն եվրոյով է ձեռք բերել նրան:




Լուրեր թեմայից