Լրահոս

ՊՍԺ-ն մեծ գումար է պահանջում Կավանիի համար

Մադրիդի «Աթլետիկոն» շարունակում ֆրանսիական ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիին ձեռք բերելու փորձերը:

Marca-ի համաձայն՝ ՊՍԺ-ն մտադիր չէ ակումբի պատմության լավագույն ռմբարկուի տրանսֆերը վաճառել 30 միլիոն եվրոյից պակաս գումարով՝ չնայած նրան, որ 32-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում:

Կավանին «Աթլետիկոյի» հետ արդեն փոխհամաձայնության է եկել պայմանագրի կետերի հարցում և Մադրիդ տեղափոխվելու դեպքում կստանա տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ:

Հիշեցնենք, որ ուրուգվայցի հարձակվողը 2013-ին իտալական «Նապոլիից» է տեղափոխվել ՊՍԺ: Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 9 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ:




Լուրեր թեմայից