Լրահոս

Australian Open. Մարգարիտա Գասպարյանի մրցակիցն առաջին շրջանում

Մելբուրնում անցկացվել է թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի վիճակահանությունը, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանն առաջին շրջանում կմրցի Հունաստանի ներկայացուցիչ Մարիա Սակարիի հետ:

Աշխարհի առաջին ռակետ, ավստրալուհի Էշլի Բարտին կմեկնարկի ուկրաինացի Լեսյա Ցուրենկոյի հետ մրցախաղով, իսկ ամերիկուհի Սերենա Ուիլյամսի մրցակիցը կլինի ռուս Անաստասիա Պոտապովան:

Հիշեցնենք,որ Australian Open-ը կմեկնարկի հունվարի 20-ին: Կանանց մենախաղի գործող հաղթողը ճապոնացի Նաոմի Օսական է:




Լուրեր թեմայից