Լրահոս

Եղիշե Մելիքյան. Բրազիլացիները ֆուտբոլի Mercedes-ն են

Ուկրաինական «Լվովի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը պատմել է, թե ինչու է թիմը սկսել նախապատվություն տալ բրազիլացի խաղացողներին:

«Բրազիլացիները ֆուտբոլի Mercedes-ն են: Նրանք ծնվել են գնդակով, ֆուտբոլը նրանցն է: Բրազիլացիները լավ հումք են, եթե աշխատես նրանց հետո: Նրանք ունեն գենետիկ որակներ, որոնք պետք է հղկել ու օգնել, որպեսզի առաջադիմեն: Դա կարող է բարելավել ակումբի ֆինանսական վիճակը»,- Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստի խոսքը փոխանցում է football.ua-ն:

Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանը դեկտեմբերին էր նշանակվել «Լվովի» գլխավոր մարզիչ: Ավելի վաղ նա ճանաչվել էր Ուկրաինայի առաջնության 18-րդ տուրի լավագույն մարզիչ։




Լուրեր թեմայից