Լրահոս

Ռուս ֆուտբոլիստը հեռացել է «Նոայից»

Երևանի «Նոայի» ռուս կիսապաշպան Սերգեյ Միխայլովը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Միխայլովը նախորդ տարվա ամռանն էր միացել հայկական ակումբին: Մինչեւ «Նոա» տեղափոխվելը նա հանդես էր եկել Վոլգոգրադի «Ռոտոր-2»-ում։

Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին և հաջողություն մաղթում հետագա գործունեության մեջ։




Լուրեր թեմայից