Լրահոս

Խորեն Հովհաննիսյանը ՀՖՖ ղեկավարության հետ այցելել է Գեղարքունիքի մարզ (ֆոտո)

ՀՖՖ-ն շարունակում է Հայաստանի ամբողջ տարածքում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման ծրագրի իրականացումը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հունվարի 16-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, ՀՖՖ գործկոմի անդամ Աննա Թադևոսյանը և լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն այցելել են Գեղարքունիքի մարզ, որի 5 բնակավայրերում կբացվեն 20x40 չափի հերթական խաղադաշտերը: 

Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ առաջին խաղադաշտը բացվել է Ծովագյուղում, որտեղ երեխաներն այսուհետ հնարավորություն կունենան խաղալ և մարզվել լավ խոտածածկով խաղադաշտում: Խաղադաշտ բացվել է նաև Լճաշենում: Հունվարի 16-ին շահագործման կհանձնվի ևս 3 խաղադաշտ:

Ֆոտո՝ ՀՖՖ




Լուրեր թեմայից