Լրահոս

Australian Open. Կարեն Խաչանովը կմրցի որակավորման փուլի հաղթողի հետ

Մելբուրնում տեղի է ունեցել թենիսի Ավստրալիայի բաց առաջնության վիճակահանությունը, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Աշխարհի 16-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովն առաջին շրջանում կմրցի որակավորման փուլի հաղթողի հետ:

Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալի մրցակիցը կլինի բոլիվացի Ուգո Դելյենը, սերբ Նովակ Ջոկովիչը կխաղա գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆի հետ, իսկ 38-ամյա շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը կմրցի ամերիկացի Սթիվ Ջոնսի հետ:

Australian Open-ը կմեկնարկի հունվարի 20-ին: Մրցաշարի գործող հաղթողը Նովակ Ջոկովիչն է, որը նախորդ տարի եզրափակիչում 6:3, 6:2, 6:3 հաշվով ուժեղ էր գտնվել Ռաֆայել Նադալից:




Լուրեր թեմայից