Լրահոս

ՈւԵՖԱ-ն տարվա խորհրդանշական հավաքականի կազմը փոխել է հանուն Ռոնալդուի

ՈւԵՖԱ-ն վերջին պահին փոխել է 2019 թվականի խորհրդանշական հավաքականի կազմը հանուն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի, հաղորդում է Daily Mail-ը:

ՈւԵՖԱ-ն կիրառել է ոչ այնքան հայտնի 4-2-4 տակտիկական սխեման այն բանի համար, որպեսզի թիմում տեղ գտնի 34-ամյա Ռոնալդուն, որը քվեարկության արդյունքում պարտվել էր Ռոբերտ Լևանդովսկուն («Բավարիա»), Լիոնել Մեսիին («Բարսելոնա») ու Սադիո Մանեին («Լիվերպուլ»): Այդ պատճառով ՈւԵՖԱ-ն փոխել է 4-3-3 տակտիկական սխեման, որպեսզի տեղ գտնի պորտուգալացու համար: Ենթադրվում է, որ այդ փոփոխության պատճառով թիմից դուրս է մնացել Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի հարձակվող Նգոլո Կանտեն:

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի տարվա խորհրդանշական հավաքականի քվեարկությանը մասնակցել էին 2 միլիոնից ավելի երկրպագուներ: Քվեարկությունն ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվում էր նոյեմբերի 26-ից: Հավակնորդների թվում տեղ էին գտել 50 ֆուտբոլիստներ:

Դարպասապահ. Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ»)

Պաշտպաններ. Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»), Մատեյս դե Լիգտ («Յուվենտուս»), Էնդրյու Ռոբերտսոն («Լիվերպուլ»):

Կիսապաշտպաններ. Կևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Ֆրենկի դե Յոնգ («Բարսելոնա»), Սադիո Մանե («Լիվերպուլ»):

Հարձակվողներ. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»), Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»), Լիոնել Մեսի («Բարսելոնա»):




Լուրեր թեմայից