Լրահոս

«Փյունիկը» վարձակալել է ռուս դարպասապահի

Ռուսական «Տամբովի» դարպասապահ Վլադիմիր Սուգրոբովը կարիերան կշարունակի Երևանի «Փյունիկում»:

Sport24-ի համաձայն՝ Հայաստանի փոխչեմպիոնը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալել է 23-ամյա ռուս դարպասապահին:

Ընթացիկ մրցաշրջանում Սուգրոբովը մեկ հանդիպում է անցկացրել «Տամբովի» կազմում՝ մասնակցելով «Տոմի» դեմ գավաթային խաղին (0:4):

Հիշեցնենք, որ վերջերս «Փյունիկի» գլխավոր մարզիչ էր նշանակվել Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին:




Լուրեր թեմայից