Լրահոս

Ինչպես Իգուաինն ու Դիբալան «քանդեցին» «Ուդինեզեի» պաշտպանությունը

Թուրինի «Յուվենտուսի» և «Ուդինեզեի» միջև Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղի առաջին գոլի դրվագում անհատական բարձր վարպետությամբ են առանձնացել տանտերերի արգենտինացի հարձակվողներ Պաուլո Դիբալան ու Գոնսալո Իգուաինը: Նրանք երկուսով խաղարկել են գնդակը, ինչից հետո Իգուաինը բացել է հաշիվը:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Յուվենտուսը» տնային հաղթանակ էր տարել 4:0 հաշվով և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Պարմա» - «Ռոմա» զույգի հաղթողի հետ: Թուրինցիների պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առողջական խնդիրների պատճառով չէր հայտավորվել հանդիպմանը:




Լուրեր թեմայից