Լրահոս

«Ռոմայի» հայտացուցակը «Պարմայի» դեմ խաղում (ֆոտո)

Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է թիմի հայտացուցակը «Պարմայի» դեմ ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնվել վնասվածքից և թիմի հետ չի մեկնել Պարմա:

«Պարմա» - «Ռոմա» հանդիպումը կկայանա հունվարի 16-ին և կսկսվի Երևանի ժամանակով 00։15-ին։ Այս զույգի հաղթողին քառորդ եզրափակիչում սպասում է Թուրինի «Յուվենտուսը»:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն ազդրի մկանային վնասվածք էր ստացել «Տորինոյի» դեմ A Սերիայի 18-րդ տուրի խաղում, որը տեղի է ունեցել հունվարի 5-ին:




Լուրեր թեմայից