Լրահոս

ՊՍԺ-ն հաղթեց խոշոր հաշվով․ Մբապեն՝ դուբլի հեղինակ

Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրից հետաձգված խաղում առաջատար ՊՍԺ-ն 4։1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Մոնակոյի» նկատմամբ։

Փարիզյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

ՊՍԺ-ն ու «Մոնակոն» 3 օր առաջ Փարիզում հանդիպել էին նաև Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրի խաղում, որն ավարտվել էր 3:3 հաշվով:

Այդ հաղթանակից հետո ՊՍԺ-ն վաստակեց 49 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Թոմաս Տուխելի գլխավորած թիմը երկրորդ տեղում գտնվող «Մարսելից» առաջ է 8 միավոր։ «Մոնակոն» 29 միավորով 9-րդն է։

Ֆրանսիայի առաջնություն, 15-րդ տուրից հետաձգված հանդիպում

«Մոնակո» - ՊՍԺ՝ 1։4

Տյեմու Բակայոկո, 87 - Կիլիան Մբապե, 24, 90+1, Նեյմար, 45+2, Պաբլո Սարաբիա, 72




Լուրեր թեմայից