Լրահոս

Անգլիայի Գավաթ․ «Մանչեսթեր Յունայթեդն» ուժեղ էր «Վուլվերհեմփթոնից»

Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթանակ տարավ «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ և դուրս եկավ հաջորդ փուլ։

Հանդիպման միակ գոլը երկրորդ խաղակեսի միջնամասում հեղինակեց իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան։

Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ ոքիով։

Անգլիայի գավաթ, 1/32 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վուլվերհեմփթոն»՝ 1։0

Խուան Մատա, 67




Լուրեր թեմայից