Լրահոս

Իտալիայի գավաթ․ «Յուվենտուսը» 4 գոլ խփեց և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Թուրինի «Յուվենտուսը» տնային խաղում 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուդինեզեի» դարպասը և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան։

Թուրինցիների պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցել հանդիպմանը քթի հարակից խոռոչների լորձաթաղանթի բորբոքման (սինուսիտ) պատճառով։

Քառորդ եզրափակիչում «Յուվենտուսի» մրցակիցը կլինի «Պարմա» - «Ռոմա» զույգի հաղթողը:

Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Յուվենտուս» - «Ուդինեզե»՝ 4։0

Գոնսալո Իգուաին, 16, Պաուլո Դիբալա, 26 (11 մ), 57, Դուգլաս Կոստա, 61




Լուրեր թեմայից