Լրահոս

«Սևիլիան» «Ռեալի» համար չեմպիոնական միջանցք կկազմի

«Սևիլիան» Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի արտագնա հանդիպման մեկնարկում չեմպիոնական միջանցք կկազմի Մադրիդի «Ռեալի» համար, տեղեկացնում է անդալուզական ակումբի մամուլի ծառայությունը։

Այն կկազմվի Արքայական ակումբի՝ Իսպանիայի Սուպերգավաթը նվաճելու կապակցությամբ։

«Ռեալ» - «Սևիլիա» հանդիպումը կկայանա հունվարի 18-ին Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում և կսկսվի Երևանի ժամանակով 19։00-ին։

Հիշեցնենք, որ «Ռեալը» Լա լիգայի ընթացիկ առաջնության 19-րդ տուրից հետո 40 միավորով կիսում են 1-2-րդ տեղը կատալոնական «Բարսելոնայի» հետ, իսկ «Սևիլիան» 35-ական միավորով 3-4-րդ տեղերը՝ «Աթլետիկոյի» հետ։




Լուրեր թեմայից