Լրահոս

Ֆերնանդո Ալոնսոն ավտովթարի է ենթարկվել

«Ֆորմուլա-1»-ի կրկնակի չեմպիոն, իսպանացի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոյի նորամուտը «Դաքար-2020» ավտոարշավի 10-րդ փուլում ավարտվել է տհաճ պատահարով, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

38-ամյա մարզիկն իր Toyota Gazoo Racing-ով ավտովթարի է ենթարկվել։ Ալոնսոն կորցրել է մեքենայի կառավարումը, և այն կողաշրջվել է։ Իսպանացին վնասվածք չի ստացել, սակայն կորցրել է մրցումային մեկ ժամ։

Ընդհանուր հաշվարկում Ալոնսոն ընթանում է 14-րդ տեղով։




Լուրեր թեմայից