Լրահոս

Լա լիգայի 2-րդ շրջանի Էլ Կլասիկոյի օրն ու ժամը

Իսպանական Լա լիգայի նախագահ Խավիեր Տաեբասը հայտնել է, թե երբ է տեղի ունենալու կատալոնական «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» միջև Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի հանդիպումը, տեղեկացնում է As-ը։

Պրիմերայի երկրորդ շրջանի Էլ Կլասիկոն տեղի կունենա մարտի 1-ին Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին։

Հիշեցնենք, որ մրցաշրջանի առաջին Էլ Կլասիկոն անցկացվել էր Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում ավարտվել 0։0 հաշվով։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Բարսելոնան» ու «Ռեալը» 19-րդ տուրից հետո 40 միավորով կիսում են 1-2-րդ տեղերը։ 




Լուրեր թեմայից