Լրահոս

Սերժ Սարգսյանը հետևել է Հայաստանի առաջնությունների ընթացքին (ֆոտոշարք)

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվող շախմատի տղամարդկանց և կանանց Հայաստանի առաջնություններում հունվարի 15-ին տեղի են ունեցել չորրորդ տուրի պարտիաները: Պարտիաներին հետևել է նաև Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը։

Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը ոչ ոքի է խաղացել Արման Միքայելյանի հետ։

Մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Ռոբերտ Հովհաննիսյանն առաջին հաղթանակն է տարել, իսկ փոխչեմպիոն Հայկ Մարտիրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը ոչ ոքի են ավարտել իրենց պարտիան։

Մրցաշարային աղյուսակը 3 միավորով գլխավորում է Սամվել Տեր-Սահակյանը, իսկ Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովյաննիսյանը 2․5-ական միավորով կիսում է 2-3-րդ տեղերը։

Կանանց Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը հաղթել է Մարիամ Ավետիսյանին։

Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոնները կհամալրեն Հայաստանի ազգային հավաքականների կազմերը:

Հայաստանի 80-րդ առաջնություն, չորրորդ տուր

Արամ Հակոբյան – Շանթ Սարգսյան՝ 0․5։0․5

Զավեն Անդրիասյան – Մամիկոն Ղարիբյան՝ 0․5։0․5

Հովհաննես Ղաբուզյան – Ռոբերտ Հովհաննիսյան՝ 0։1

Արման Փաշիկյան – Արման Միքայելյան՝ 0․5։0․5

Հայկ Մարտիրոսյան - Սամվել Տեր-Սահակյան՝ 0․5։0․5

Կանանց Հայաստանի 75-րդ առաջնություն, չորրորդ տուր

Մարիամ Ավետիսյան – Մարիա Գևորգյան՝ 0։1

Նարե Առաքելյան – Մարիա Կուրսովա՝ 1։0

Սիրանուշ Ղուկասյան – Վերոնիկա Խաչատրյան՝ 1։0

Աստղիկ Հակոբյան – Սուսաննա Գաբոյան՝ 0․5։0․5

Աննա Խաչատրյան – Թերեզա Ամբարջյան՝ 1։0

Ֆոտո՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայություն

 

 




Լուրեր թեմայից