Լրահոս

«Լոռիի» կիսապաշտպան․ Հայաստանի առաջնությունը խաղամակարդակով մոտ է Սեգունդա Բ-ին

«Լոռիի» իսպանացի կիսապաշտպան Ալեխանդրո Պուերտասը Heraldo.es-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ ցանկանում է հեռանալ վանաձորյան ակումբից, ինչպես նաև խոսել է հայկական ֆուտբոլի մասին։

«Երբ տեղափոխվեցի Հայաստան, ես երեխա էի, իսկ այժմ տղամարդ եմ դարձել։ Սկզբում պայմանները փոքր-ինչ բարդ էին։ Այնտեղ շատ շոգ էր, անհաջող հանդես եկա, բայց ի վերջո հարմարվեցի։ Բացի հայերենից, այնտեղ խոսում են նաև ռուսերեն և անգլերեն, սակայն անգլերենը քիչ է գործածվում։ Ես հաղորդակցվում էի անգլերենով, որն այժմ լավ եմ տիրապետում։

Երբ սկսեցի խաղալ, ինձ շատ հարմարավետ զգացի և ֆենոմենալ փորձ ձեռք բերեցի։ Հայաստանի առաջությունում ուժային ֆուտբոլ են խաղում, խաղացողները շատ են տեղաշարժվում։ Ստիպված պետք է հարմարվենք, բայց այդ խաղաոճն իմը չէ։

Հայաստանի Բարձրագույն խմբում լավ խաղացողներ են հանդես գալիս։ Այն խաղամակարդակով մոտ է իսպանական Սեգունդա Բ-ին։ Սակայն կարծում եմ, որ այդ փորձն ինձ տվել է այն ամենն, ինչ հնարավոր էր։ Ցանկանում եմ ուժերս փորձել արտասահմանյան այլ ակումբներում և աճել որպես ֆուտբոլիստ»,- ասել է Պուերտասը։

Հիշեցնենք, որ Ալեխանդրո Պուերտասն իսապանական «Լևանտեի» սան է։ Նա հանդես է եկել նաև «Ֆորմենտերայում» ու «Կորդոբա Բ»-ում:




Լուրեր թեմայից