Լրահոս

«Արսենալի» բողոքարկումը մերժվել է․ Օբամեյանգի որակազրկումն ուժի մեջ է

Անգլիական Պրեմյեր լիգայի կարգապահական կոմիտեն մերժել է Լոնդոնի «Արսենալի» բողոքարկումը՝ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի որակազրկման վերաբերյալ, տեղեկացնում է Sky Sports-ը։

30-ամյա ֆուտբոլիստը կոպիտ խախտման համար կարմիր քարտ էր ստացել «Քրիսթալ Փելասի» հետ Անգլիայի առաջնության 22-րդ տուրի խաղում (1:1): Այսպիսով, նա բաց կթողնի «Շեֆիլդի» ու «Չելսիի» դեմ Պրեմյեր լիգայի առաջիկա հանդիպումները, ինչպես նաև՝ «Բորնմութի» դեմ գավաթային խաղը։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգը լոնդոնցիների կազմում անցկացրած 26 խաղում դարձել է 16 գոլի և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ։




Լուրեր թեմայից