Լրահոս

Կավանին խնդրել է ՊՍԺ-ին բաց թողնել իրեն

Ֆրանսիական ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին ցանկանում է մոտակա ժամանակներում փոխել թիմը։ 32-ամյա ֆուտբոլիստը փարիզյան ակումբի ղեկավարության խնդրել է հունվարին բաց թողնել իրեն, տեղեկացնում  է L’Equipe-ը։

Կավանիին ձեռք բերելու գլխավոր թեկնածուն Մադրիդի «Աթլետիկոն» Է։ Մադրիդյան ակումբի ներկայացուցիչները հարձակվողի տրանսֆերի շուրջ բանակցելու համար արդեն մեկնել են Փարիզ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն կարող է արգելափակել Կավանիի տեղափոխությունն «Աթլետիկո»։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կավանին ֆրանսիական ակումբի կազմում անցկացրած 14 խաղում դարձել է 5 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։




Լուրեր թեմայից