Լրահոս

Ռիվալդոն մեղադրել է «Բարսելոնային»` Վալվերդեի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար

«Բարսելոնայի» լեգենդար հարձակվող Ռիվալդոն քննադատել է կատալոնական ակումբին՝ թիմի նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի նկատմամբ ցուցաբերած անհարգելից վերաբերմունքի համար։ Օրերս 55-ամյա մասնագետը հեռացվել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնից, իսկ նրան փոխարինել է իսպանացի մարզիչ Կիկե Սետյենը, որն ակումբի հետ կնքել է 2․5 տարվա պայմանագիր։

«Բարսելոնան ոչ այնքան հաջող կատարեց գլխավոր մարզիչի փոփոխության գործընթացը։ Կարծում եմ՝ ակումբն անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց Վալվերդեի նկատմամբ։ Ազնիվ չէ բանակցել այլ մասնագետների հետ, երբ գործող մարզիչը դեռ աշխատում է թիմում։ Իհարկե, ֆուտբոլը բիզնես է, սակայն «Բարսելոնայի» պես ակումբը միշտ պետք է այլընտրանքներ ունենա նման իրավիճակներից խուսափելու համար»,- բրազիլացու խոսքը մեջբերում  է Goal-ը։

Հիշեցնենք, որ Վալվերդեն 2017 թվականից էր գլխավորում «Բարսելոնան», որի հետ 2 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, մեկական անգամ նվաճել երկրի գավաթն ու սուպերգավաթը:

 




Լուրեր թեմայից