Լրահոս

Բարտոմեու․ Չավին մի օր կգլխավորի «Բարսելոնան»

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոսել է կատալոնական ակումբում տեղի ունեցած մարզչական փոփոխության մասին։ Կատալոնական ակումբը գլխավորելու թեկնածուներից մեկը թիմի լեգենդար կիսապաշպտան, Քաթարի «Ալ-Սադը» գլխավորող Չավի Էրնանդեսն էր, սակայն Էռնեստո Վալվերդեին գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինեց իսպանացի մասնագետ Կիկե Սետյենը։

«Մեր դռները բաց են շատ մարզիչների համար և հիմա մեր թիմը գլխավորում է Կիկե Սետյենը, և նրա հետ կնքված պայմանագրում համագործակցության հնարավոր դադարեցման վերաբերյալ դրույթ կա։ 2021 թվականին ակումբում տեղի կունենան ընտրություններ։ Եթե նոր նախագահը ցանկանա փոխել մարզիչին, ապա կունենա դրա իրավունքը։

Իհարկե, Չավին նույնպես մի օր կստանձնի «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնը, կասկած չունեմ դրանում։ Նա շատ տաղանդավոր է և հիանալի է հասկանում թիմի ցուցադրած ֆուտբոլը։ Չավին շատ է ցանկանում վերադառնալ, և մի օր դա տեղի կունենա։ Սակայն այժմ մեր ձեռքբերումը Սետյենն է։ Նա շատ մոտիվացված է և ասել է, որ կգործի ակումբի փիլիսոփայության և խաղաոճին համապատասխան։ Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է Sport-ը։

Հիշեցնենք, որ Կիկե Սետյենը հունվարի 14-ին «Բարսելոնայի» հետ կնքել է 2․5 տարվա պայմանագիր։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում կատալոնական ակումբը 19-րդ տուրից հետո 40 միավորով Մադրիդի «Ռեալի» հետ կիսում է 1-2-րդ տեղերը։ 




Լուրեր թեմայից