Լրահոս

«Նապոլին» 20 միլիոն եվրոյով ձեռք բերեց «Սելտայի» կիսապաշտպանին

Իսպանական «Սելտայի» սլովակ կիսապաշտպան Ստանիսլավ Լոբոտկան տեղափոխվեց «Նապոլի», տեղեկացնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

«Նապոլին» 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 20 միլիոն եվրո, ևս 4 միլիոն իտալական ակումբը կվճարի բոնուսների տեսքով։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024-ի ամառ։ Լոբոտկան «Նապոլիում» կստանա տարեկան 1․8 միլիոն եվրո աշխատավարձ։

Հիշեցնենք, որ Սլովակիայի հավաքականի կիսապաշտպանը 2017-ից է հանդես եկել «Սելտայում», որի կազմում անցկացրած 90 խաղում դարձել է մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ազգային թիմում մասնակցել է 22 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ։




Լուրեր թեմայից