Լրահոս

Սետյենը 20-ամյա կիսապաշտպանին հրավիրել է «Բարսելոնայի» հիմնական թիմ

«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը կատալոնական ակումբի հիմնական թիմ է հրավիրել «Բարսելոնա-Բ»-ում հանդես եկող իսպանացի կիսապաշտպան Ռիկի Պուչին։

Mundo Deportivo-ի համաձայն՝ իսպանացի մասնագետը հույսեր է կապում 20-ամյա ֆուտբոլիստի հետ։ Հնարավոր է, որ Պուչն ընդգրկվի Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Գրանադայի» հետ կայանալիք տնային հանդիպման հայտացուցակում։

Հիշեցնենք, որ Ռիկի Պուչը «Բարսելոնայի» սան է։ Ընթացիկ մրցաշրջանում նա կատալոնական ակումբի երկրորդ թիմի կազմում անցկացրել է 17 խաղ և դարձել 2 գոլի ու 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։







Լուրեր թեմայից