Լրահոս

Վիդալը բաժանվել է կոլումբացի մոդելից (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնայի» չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը բաժանվել է կոլումբացի ֆիթնես մոդել Սոնյա Իսազայից, որի հետ հանդիպում էր 2018 թվականից, տեղեկացնում է La Cuarta-ն։

Նախկին սիրահարները սոցցանցերում այլևս չեն հետևում միմյանց։ 32-ամյա ֆուտբոլիստը ջնջել է աղջկա հետ բոլոր համատեղ լուսանկարները։ Հնարավոր է, որ բաժանման պատճատը նրանց միջև եղած հեռավորությունն էր, քանի որ Սոնյան հրաժարվել է Կոլումբիայից տեղափոխվել Եվրոպա։

Հատկանշական է, որ 2018-ին հանուն Իսազայի Վիդալը հեռացել էր կնոջից։

Ընթացիկ մրցաշրջանում Վիդալը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 21 խաղում դարձել է 6 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021-ի ամառ։

Վիդալ.jpg (138 KB)




Լուրեր թեմայից