Լրահոս

«Ռեալի» դարպասապահը վարձավճարով հանդես կգա Սեգունդայում

Մադրիդի «Ռեալի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը վարձավճարով տեղափոխվեց Իսպանիայի Սեգունդա Բ-ում հանդես եկող «Օվյեդո», տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

20-ամյա դարպասապահի համաձայնագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի ամառ։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածն ուկրաինացին վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս իսպանական «Վալյադոլիդի» կազմում, սակայն այնտեղ անցկացրեց ընդամենը 2 հանդիպում՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունում, որտեղ բաց թողեց 1 գոլ։




Լուրեր թեմայից