Լրահոս

Օքլենդ. Խաչանովը չկարողացավ դուրս գալ քառորդ եզրափակիչ

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում ընթացող մրցաշարում չի կարողացել դուրս գալ քառորդ եզրափակիչ:

Աշխարհի 16-րդ ռակետը 1/8 եզրափակիչում 6:4, 3:6, 3:6 հաշվով պարտվել է ավստրալացի Ջոն Միլմանին: Մրցախաղը տևել է 1 ժամ 52 րոպե:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Խաչանովը Ռուսաստանի հավաքականի կազմում հասել էր ATP Cup-ի կիսաեզրափակիչ:




Լուրեր թեմայից