Լրահոս

Տոնի Ֆերգյուսոնն անսովոր մարզում է անցկացրել լողափում

UFC-ի թեթև քաշային կարգում նախկին ժամանակավոր չեմպիոն, ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնը սոցցանցերում հրապարակել է տեսանյութ, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես է պատրաստվում է UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հետ մենամարտին:

Տեսանյութում 35-ամյա Տոնին հատուկ ռետինե գնդակի օգնությամբ անսովոր մարզում է անցկացնում լողափում:

Հիշեցնենք, որ Խաբիբն MMA-ում անցկացրել է 28 մենամարտ և տարել նույնքան հաղթանակ, իսկ Ֆերգյուսոնը 28 մենամարտում հաղթող է ճանաչվել 25 անգամ:

Խաբիբ Նուրմագոմեդով - Տոնի Ֆերգյուսոն չեմպիոնական մենամարտը կկայանա ապրիլի 18-ին Բրուքլինում (ԱՄՆ):




Լուրեր թեմայից