Լրահոս

Մագնուս Կարլսենը համաշխարհային ռեկորդ է սահմանել

Շախմատի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն անընդմեջ անպարտելի պարտիաների քանակով համաշխարհային ռեկորդ է գրանցել, հայտնում է ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը։

29-ամյա գրոսմայստերը հոլանդական Վեյկ ան Զե քաղաքում ընթացող մրցաշարի ժամանակ ոչ ոքի է խաղացել հոլանդացի Յորդեն վան Ֆորեսթի հետ՝ անպարտելի շարքը հասցնելով 111 պարտիայի։

Կարլսենը շրջանցել է ռուս շախմատիստ Սերգեյ Տիվյակովին, որը 2005 թվականին անպարտելի պարտիաների թիվը հասցրել էր 110-ի։

Հիշեցնենք, որ նորվեգացին վերջերս էր նվաճել արագ և կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։




Լուրեր թեմայից