Լրահոս

Հայաստանի առաջնություն. Արման Փաշիկյանը տարավ երկրորդ հաղթանակը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկած շախմատի տղամարդկանց և կանանց Հայաստանի առաջնություններում հունվարի 13-ին տեղի են ունեցել երկրորդ տուրի պարտիաները:

Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը սպիտակներով հաղթել է փոխչեմպիոն Հայկ Մարտիրոսյանին՝ տանելով երկրորդ հաղթանակը: Մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Ռոբերտ Հովհաննիսյանը դարձյալ ոչ ոքի է խաղացել:

Կանանց Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը պարտությամբ մեկնարկելուց հետո երկրորդ տուրում հաղթել է Վերոնիկա Խաչատրյանին:

Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոնները կհամալրեն Հայաստանի ազգային հավաքականների կազմերը:

Հայաստանի 80-րդ առաջնություն, երկրորդ տուր

Արման Փաշիկյան - Հայկ Մարտիրոսյան՝ 1:0

Շանթ Սարգսյան - Ռոբերտ Հովհաննիսյան՝ 0.5:0.5

Արամ Հակոբյան - Մամիկոն Ղարիբյան՝ 0.5:0.5

Զավեն Անդրիասյան - Արման Միքայելյան՝ 1:0

Հովհաննես Գաբուզյան - Սամվել Տեր-Սահակյան՝ 0.5:0.5

Կանանց Հայաստանի 75-րդ առաջնություն, երկրորդ տուր

Մարիա Գևորգյան - Վերոնիկա Խաչատրյան՝ 1:0

Մարիամ Ավետիսյան - Մարիա Կուրսովա՝ 0.5:0.5

Նարե Առաքելյան - Սուսաննա Գաբոյան՝ 0:1

Սիրանուշ Ղուկասյան - Թերեզա Ամբարջյան՝ 0.5:0.5

Աստղիկ Հակոբյան - Աննա Խաչատրյան՝ 0:1




Լուրեր թեմայից