Լրահոս

Աշխարհի գործող չեմպիոնը տուժել է մահվան ելքով ավտոպատահարից

Աշխարհի առաջին ռակետ, ճապոնացի բադմինտոնիստ Կենտո Մոմոտան դարձել է ավտոպատահարի մասնակից, հաղորդում է Agence France-Presse-ը:

25-ամյա մարզիկին ու նրա թիմին օդանավակայան տեղափոխվող մեքենան բախվել է բեռնատարի: Մոմոտան ստացել է քթի կոտրվածք ու դեմքի պատռվածքներ, իսկ նրա մարզիչն ու թիմի մյուս անդամները՝ թեթև վնասվածքներ: Մեքենայի վարորդը մահացել է:

Կենտո Մոմոտան աշխարհի (2018, 2019) ու Ասիայի (2018, 2019) կրկնակի չեմպիոն է:




Լուրեր թեմայից