Լրահոս

Սիմոն Մարտիրոսյանը, Հակոբ Մկրտչյանը և Ռուբեն Ալեքսանյանը կմեկնեն Իրան

Ծանրամարտի Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները հունվարի 13-ից հավաք են անցկացնում Ծաղկաձորում: Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նշել է, որ առաջատար ծանրորդներից երեքը փետրվարի 1-5-ը Իրանում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի:

«Ուշադրության կենտրոնում են օլիմպիական վարկանիշային մրցաշարերը: Մեր առաջատար ծանրորդներից Սիմոն Մարտիրոսյանը, Հակոբ Մկրտչյանը և Ռուբեն Ալեքսանյանը փետրվարի 1-5-ը Իրանում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի: Այնուհետև հավաքականը լրիվ կազմով կընդգրկվի Երևանում և Աբովյանում փետրվարի 20-ից ապրիլի 1-ը նախատեսված ուսմնամարզական հավաքներում: Դրանից հետո տղամարդկանց և կանանց թիմերը հանդես կգան Մոսկվայում ապրիլի 1-ին մեկնարկելիք  Եվրոպայի առաջնությանը, որը նույնպես վարկանիշային է»,- Փաշիկ Ալավերդյանի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ լրատվականը:

Հիշեցնենք, որ 89 կգ քաշային կարգում աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանը որոշել է օլիմպիական ուղեգրի համար պայքարել 96 կգ քաշային կարգում:




Լուրեր թեմայից