Լրահոս

NBA. Լեբրոն Ջեյմսի դաբլ-դաբլը նպաստեց «Լեյքերսի» հաղթանակին

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լեյքերսը» հյուրընկալվելիս 129։114 հաշվով առավելության է հասել «Դալասի» նկատմամբ։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Լեյքերսի» կազմում 35 միավոր հավաքած Լեբրոն Ջեյմսը, որը դարձել է նաև դաբլ-դաբլի հեղինակ և 16 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին։

Փոխչեմպիոն «Գոլդեն Սթեյտը» 100։109 հաշվով արտագնա պարտություն կրեց «Կլիպերսից»։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել ամերիկացի Կավայ Լեոնարդը, որը «Կլիպերսի» կազմում հավաքել է 36 միավոր։

NBA, կանոնավոր առաջնություն

«Վաշինգտոն» - «Ատլանտա»՝ 111։101 (30:21, 26:30, 25:28, 30:22)

«Նյու Յորք» - «Նյու Օռլեան»՝ 111։123 (31:33, 30:34, 25:28, 25:28)

«Բրուքլին» - «Մայամի»՝ 117։113 (32:42, 25:27, 32:20, 28:24)

«Մեմֆիս» - «Սան Անտոնիո»՝ 134։121 (37:32, 26:25, 37:41, 34:23)

«Չիկագո» - «Ինդիանա»՝ 105։116 (27:29, 19:25, 26:25, 33:37)

«Ֆինիքս» - «Օռլանդո»՝ 98։94 (27:25, 31:23, 19:27, 21:19)

«Յուտա» - «Շարլոթ»՝ 109։92 (29:13, 32:25, 26:24, 22:30)

«Դալաս» - «Լեյքերս»՝ 114։129 (27:45, 31:34, 28:20, 28:30)

«Սակրամենտո» - «Միլուոկի»՝ 106։127 (18:34, 26:19, 31:37, 31:37)

«Կլիպերս» - «Գոլդեն Սթեյտ»՝ 109։100 (22:20, 26:33, 25:30, 36:17)



Լուրեր թեմայից