Լրահոս

Շախմատի Հայաստանի առաջնությունների անոնս

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը հունվարի 11-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենան շախմատի տղամարդկանց և կանանց Հայաստանի առաջնությունների բացման արարողությունները, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Տղամարդկանց մրցաշարը (մեկնարկային կազմ) սովորականի պես հավաքել է հզոր կազմ: Մրցաշարի 11 մասնակիցներից 10-ը գրոսմայստերներ են: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Ռոբերտ Հովհաննիսյանը: Գործող չեմպիոն Արման Փաշիկյանը գործակցով 5-րդն է:

Կանանց մրցաշարին (մեկնարկային կազմ) մասնակցում են 10 մարզուհիներ: Մասնակիցների թվում են 2 կանանց գրոսմայստեր, 2 կանանց միջազգային վարպետ և 2 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ: 1 տարվա դադարից հետո չեմպիոնի կոչման համար կպայքարի կանանց Հայաստանի կրկնակի չեմպիոն Մարիա Կուրսովան, որը մրցաշարում 2-րդ գործակից ունեցող շախմատիստուհին է: Մրցաշարում առաջին դասակարգվածը Սիրանուշ Ղուկասյանն է: Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը գործակցով 4-րդն է:

Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոնները կհամալրեն Հայաստանի ազգային հավաքականների կազմերը:




Լուրեր թեմայից