Լրահոս

Մարկոս Պիզելին դարձյալ վնասվածք է ստացել

«Արարատ-Արմենիայի» նորեկ Մարկոս Պիզելին ծնկի վնասվածք է ստացել մարզման ժամանակ:

Topsports.am-ին հայտնի դարձավ, որ 35-ամյա ֆուտբոլիստն ունի մենիսկի խնդիր և կարող է վիրահատվել: Չի բացառվում, որ Պիզելին այլևս խաղադաշտ դուրս չի գա այս մրցաշրջանում:

Հիշեցնենք, որ Մարկոսը նոյեմբերին հեռացել էր ղազախական «Ակտոբեից», որի կազմում Ղազախստանի ավարտված առաջնությունում անցկացրել է 11 խաղ, դարձել 2 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Պիզելին 2018-ին էր վերադարձել «Ակտոբե», որի կազմում խաղացել էր նաև 2015-ին: Նախորդ տարի նա մի շարք խաղեր էր բաց թողել ծնկի վնասվածքի պատճառով:

Նոյեմբերին բրազիլացի կիսապաշտպանը Topsports.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր Հայաստանի հավաքականում կարիերան ավարտելու մասին։ Պիզելին 2008 թվականից էր հանդես գալիս ազգային թիմում, որի կազմում անցկացրել է 68 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ։ 

Հայաստանում Մարկոսը խաղացել է նաև Երևանի «Արարատում» ու «Փյունիկում»:




Լուրեր թեմայից