Լրահոս

Ֆերստապենը երկարաձգել է պայմանագիրը «Ռեդ Բուլի» հետ

Ֆորմուլա-1-ում հանդես եկող «Ռեդ Բուլ» թիմը երկարաձգել է պայմանագիրը հոլանդացի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենի հետ։ Նախորդ համաձայնագրի ժամկետը լրանալու էր 2020 թվականի մրցաշրջանի ավարտին, իսկ նորը նախատեսված է մինչև 2023-ը։

«Ես ցանկանում եմ հաղթել «Ռեդ Բուլի» հետ։ Մեր նպատակը միասին պայքարելն է չեմպիոնության համար»,- Ֆերստապենի խոսքը մեջբերում է Ֆորմուլա-1-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ 22-ամյա Ֆերստապենը Ֆորմուլա-1-ում հանդես է գալիս 2015-ից։ Որպես «Ռեդ Բուլի» ավտոարշավորդ, նա հաղթել է Մեծ մրցանակի 8 փուլերում, 31 անգամ գրավել է մրցանակային տեղեր և հավաքել է ընդհանուր 948 միավոր։




Լուրեր թեմայից