Լրահոս

Յանա Եգորյանը խորհուրդ տալիս այցելել Հայաստան

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի սուսերամարտի կրկնակի ոսկե մեդալակիր, թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանը ռուսաստանցիներին խորհուրդ է տվել այցելել Հայաստան:

«Ինձ հաճախ հարցնում են՝ ինչու Հայաստան, այլ ոչ Վրաստան, քանի որ ծնվել եմ Վրաստանում: Հայաստանն իմ հայրենիքն է: Արմատներով հայ եմ, ծնողներս Երևանից են, այնտեղ ապրել եմ մինչև 6 տարեկանը:

Հայրենիքս համարում եմ ծագմանս, նախնիներիս երկիրը, այլ ոչ թե այն վայրը, որտեղ ծնվել եմ: Անշուշտ, Վրաստանը նույնպես հրաշալի երկիր է, առանձնահատուկ տեղ ունի իմ սրտում, բայց հիմա խոսքը Հայաստանի մասին է:⠀

Հայաստանը ամենագեղեցիկ երկիրն է, այն կարող է առաջին հայացքից զարմացնել և գերել ձեր սրտերը: Դիտեք տեսանյութը մինչև վերջ և տեսեք ինքներդ:

Իսկ գիտե՞ք, որ Հայաստան գնալու համար ամենևին էլ անհրաժեշտ չէ մուտքի արտոնագիր ու արտասահմանյան անձնագիր: Եվ բոլորն այնտեղ հասկանում են ռուսերեն: Այո, դուք ճիշտ հասկացաք, հավաքեք ճամպրուկները և շարժվեք դեպի օդանավակայան: Անշուշտ, ցանկանում եմ այս տարի ժամանել Երևան: Իսկ դուք պատրաստվո՞ւմ եք գալ Հայաստան այս ամռանը: Գուցե հանդիպենք այնտեղ»,- Instagram-ում գրել է Յանա Եգորյանը:

Հիշեցնենք, որ Յանա Եգորյանի հայր Կարապետ Ալավերդյանը ապրում է Երեւանում:

 
 
 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram
 
 
 
 
 
 
 
 
 

Видео - обязательно к просмотру⠀ Меня очень часто спрашивают, почему Армения, а не Грузия? Ведь родилась я в Грузии. Армения - это моя родина! Я армянка по происхождению, мои родители из Еревана, я там жила до 6 лет) И своей родиной я считаю - страну своего происхождения, своих предков, а не место рождения) Несомненно Грузия тоже потрясающая, для неё выделено особое место в моем сердце, но сейчас речь пойдёт про Армению ⠀ Армения самая красивая страна, способная удивить и покорить ваши сердца с первого взгляда Посмотрите видео до конца и убедитесь в этом! ⠀ Вы знали, о том что для въезда в Армению вам не нужна, ни виза, ни заграничный паспорт? И все понимают русский язык, армяне вас всегда поймут Да, вы верно поняли - собираете чемодан и прямиком в аэропорт ⠀ Я обязательно хочу слетать в этом году в Ереван 🇦🇲 А вы этим летом собираетесь посетить Армению? Возможно мы с вами там встретимся

Публикация от Егорян Яна (@egorianiana)




Լուրեր թեմայից