Լրահոս

Սիմոն Մարտիրոսյանը մրցել է Լաշա Տալախաձեի հետ

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) Վրաստանում մասնակցել է եռակի օլիմպիական չեմպիոն Կախա Կախիաշվիլիի անվան միջազգային մրցաշարին:

Հայ ծանրորդը հանդես է եկել գերծանր քաշային կարգում (+109 կգ) և երկամարտի 415 կգ արդյունքով գրավել երկրորդը տեղը։ 

Առաջին տեղը զբաղեցրել է Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն, որը երամարտում գրանցել է 455 կգ:  Բրոնզե մեդալը բաժին է հասել վրացի Գոգա Չխեիձեին (406 կգ)։

Հիշեցնենք, որ Կախա Կախիաշվիլիի գավաթի խաղարկությունն անցկացվում է 23-րդ անգամ։ Հայաստանի ներկայացուցիչներից մրցաշարին մասնակցել են նաև Դավիթ Հովհաննիսյանն ու Կարեն Մարգարյանը։




Լուրեր թեմայից