Լրահոս

Գոռ Մինասյանը հաղթել է վարկանիշային մրցաշարում, Ռուբեն Ալեքսանյանը երկրորդն է (ֆոտո)

Քաթարում անցկացված ծանրամարտի միջազգային վարկանիշային մրցաշարի մրցումային վերջին օրն անցել է Հայաստանի ներկայացուցիչների գերիշխանությամբ:

Գերծանր քաշային կարգում (+109 կգ) Գոռ Մինասյանը դարձել է ոսկե մեդալակիր, իսկ Ռուբեն Ալեքսանյանը գրավել է երկրորդ տեղը: Երկամարտում Մինասյանը գրանցել է 424 կգ (198+226), իսկ Ալեքսանյանը՝ 416 կգ (180+236): 

Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը մրցավայր էր մեկնել 6 ծանրորդով: Ավելի վաղ Տաթեւ Հակոբյանը (87 կգ) դարձել էր մրցաշարի հաղթող, Իզաբելա Յայլյանը (59 կգ) գրավել էր 5-րդ տեղը, 89 կգ քաշային կարգում աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանը նորամուտն էր նշել օլիմպիական 96 կգ քաշային կարգում և զբաղեցրել 7-րդ տեղը, իսկ 2016թ․ Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) զրո է ստացել պոկում վարժությունում՝ 3 փորձից չկարողանալով բարձրացնել 161 կգ:




Լուրեր թեմայից