Լրահոս

Ծանրորդ Տաթեւ Հակոբյանը՝ վարկանիշային մրցաշարի հաղթող

Հայաստանի ներկայացուցիչ Տաթեւ Հակոբյանը (87 կգ) դարձել է Քաթարում անցկացվող ծանրամարտի միջազգային վարկանիշային մրցաշարի հաղթող:

Երկամարտում հայ մարզուհին գրանցել է 232 կգ (105+127) արդյունք:

Կանանց մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Իզաբելա Յայլյանը (59 կգ) երկամարտի 201 կգ (90+111) արդյունքով գրավել է 5-րդ տեղը:

89 կգ քաշային կարգում աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանը նորամուտն է նշել օլիմպիական 96 կգ քաշային կարգում և գրավել 7-րդ տեղը: Գյումրեցի ծանրորդը երկամարտում գրանցել է 355 կգ (155+200) արդյունք:

2016թ․ Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) զրո է ստացել պոկում վարժությունում՝ 3 փորձից չկարողանալով բարձրացնել 161 կգ:

Դեկտեմբերի 23-ին հանդես կգան Հայաստանի վերջին ներկայացուցիչներ Գոռ Մինասյանը (+109 կգ) և Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):

Հիշեցնենք, որ մրցաշարը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար:




Լուրեր թեմայից